ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված

Առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված
11.10.2012 | 17:14

Grand Slam Masters շախմատային մրցաշարի եվրոպական փուլը սկսված է: Բիլբաոյում արդեն կայացել է երկու տուր: Այսօր երրորդն է կամ, Սան Պաուլոյինն էլ հաշված, ութերորդը:
Արևելյան կիսագունդ տեղափոխվելը բարերար ազդեցություն է գործել աշխարհում շախմատային ամենաբարձր վարկանիշն ունեցող նորվեգացի Մագնուս Կառլսենի վրա: Նա հաջորդաբար առավելության է հասել իտալացի Ֆաբիանո Կարուանայի, ապա և իսպանացի Ֆրանցիսկո Վալեխո Պոնսի նկատմամբ: Տասներկու միավորով նա երիտասարդ իտալացու հետ կիսում է առաջին-երկրորդ տեղերը:
Ի տարբերություն նորվեգացու, Լևոն Արոնյանն առայժմ ավելի խաղաղասիրաբար է տրամադրված: Հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել ռուս Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ ու ինը միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ